ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է դադարեցնել պատգամավորական գործունեությունը:
«Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման»,- մասնավորապես ասված է Զաքարյանի հայտարարության մեջ: