ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների հանդեպ վայրագությունների տեսագրություններին: Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը.
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության հարցին, որը կապված էր համացանցում հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունների հայտնվելու հետ:
Հարց. «Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել համացանցում հայտնված՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունները»:
Մարիա Զախարովա. «Նշված տեսագրությունները լի են ծայրահեղ դաժանության կադրերով, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խոր վերլուծություն: Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։