Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին։
Հանդիպման ընթացքում տիկին Գործունյանը ներկայացրել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող Santé Arménie առողջապահական նախաձեռնության սյունիքյան գործունեության մանրամասները, մասնավորապես, SOS Villages de Syunik («SOS Սյունիքի գյուղեր») ամբուլատոր շարժական բժշկական կայանի գործարկման ծրագիրն ու Գորիսի վերականգնողական կենտրոնը։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Սյունիքում ծավալած գործունեության համար՝ կարևորելով կազմակերպության ու նախաձեռնությանը միացած հայ և ֆրանսիացի բժիշկների կատարած աշխատանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր նախագծեր, մարզի կարիքներն առողջապահական ոլորտում, մարզպետարանի ու կազմակերպության համագործակցությանն առնչվող հարցեր։