Շվեյցարիան չի աջակցել Վոլոդիմիր Զելենսկու՝ ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարին, РИА Новости-ին հայտնել է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակ Ֆաբիան Մայենֆիշը։
«Շվեյցարիայի կառավարության համար ակտիվների բռնագրավումը որևէ պետությանը պատկանելու կամ պատժամիջոցների ցանկում գտնվելու և Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հիմքով, ներկայումս Ուկրաինային աջակցելու տարբերակ չէ»,- ասել է Մայենֆիշը:
Ավելի վաղ Զելենսկին Շվեյցարիային առաջարկել էր արգելափակել ռուսական ակտիվները և դրանք փոխանցել Կիևին։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները մի շարք կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ սառեցրին երկրի արժույթի պահուստների մոտ կեսը՝ 300 մլրդ դոլար։