ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռուդիգեր Քյոնիգը անհնար է համարել դաշինքի պատասխանն անդամակցության վերաբերյալ Զելենսկու խնդրանքին:
Spiegel-ի հետ հարցազրույցում նա բացատրել է, որ Կիևի մուտքը կազմակերպություն սպառնում է մեծ պատերազմի զարգացումով։ Այդ հակամարտության մասնակիցներ կլինեն նաև 30 պետությունները, որոնք չեն ցանկանում իրականացնել ռազմական գործողություններ։
Քյոնիգը հավելել է, որ Կիևին ՆԱՏՕ-ում իր արևմտյան գործընկերների օգնությունը պետք է դիտարկել որպես առանձին պետությունների գործողություններ, այլ ոչ թե բուն դաշինքինը:
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ուկրաինային անդամակցել դաշինքին մինչև ռուսական հատուկ գործողության ավարտը։ Եթե Կիևը միանա դաշինքին, ապա կդիմի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը վերաբերում է բոլոր անդամների փոխադարձ պաշտպանությանը։
«Քանի որ դաշինքը հավատարիմ է հավաքական պաշտպանության սկզբունքին, չափազանց քիչ հավանական է, որ նա իր շարքերում ընդունի ռազմական գործողություններին մասնակցող երկրի»,- նշել է պարբերականը: