2022 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հոկտեմբերի 4-ից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամը։
Այս պահի դրությամբ ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը» և ԱԿԲԱ բանկը։
Այն կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որենք հոկտեմբեր ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հետվճարը կստանան մինչև նոյեմբերի 25-ը։