Թանկարժեք ջրային ռեսուրսների կայուն կառավարումն առանցքային դեր կխաղա Հայաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացման գործում՝ հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Երկրի մշակաբույսերի շուրջ 80%-ը ոռոգվում է։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 12%-ը, իսկ հիդրոէներգիան կազմում է ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 40%-ը։ Ջուրն իսկապես միջոլորտային խնդիր է․ այն վերաբերում է տնտեսության բոլոր ճյուղերին և մարդկանց կյանքին։
Հոկտեմբերի 3-ին և 4-ին Հայաստանում տեղի կունենա ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողովի 20-րդ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի անդամները։
Շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ և «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման նպատակն է օգտագործել Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ստեղծված պահը և բացահայտել ջրերի կառավարման և շրջակա միջավայրի առաջնահերթությունները, գնահատել ջրային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջընթացը և ներկայացնել խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին Հայաստանի ջրային ոլորտում իրականացվող ազգային և միջազգային ծրագրերի վերջին զարգացումները։