Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունն անվանել է Բաքվի ռեժիմի հերթական բարբարոսությունը։
«Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրանք այն մարդի՞կ չեն, որոնց հետ դուք պայմանավորվել եք, և որոնց վստահելի գործընկեր եք համարում, տիկի՛ն Ֆոն դեր Լայեն»,- Թվիթերում Եվրահանձնաժողովի նախագահին իր հարցն է ուղղել Ջոն Ինյարիտուն։