Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ գործընթացի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 5-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին:
Այդ ընթացքում էստակադի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան: