Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին թվիթը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ:
«Մենք արդեն գիտենք Ադրբեջանի բանտերում խոշտանգումների այլ դեպքերի մասին, գիտենք նրանց, ովքեր ներգրավված են դրանցում: Մենք գիտենք նրանց անունները. մեզ շտապ անհրաժեշտ են անհատական պատժամիջոցներ այս հանցագործների դեմ»,- գրել է Տաուբադելը։