ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Արթուր Ասոյանին 2022 թվականի հոկտեմբերի 3-ից ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվում է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին: