Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շրջելու է Աջափնյակ վարչական շրջանում՝ բնակիչների կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար: Ֆեյսբուքում նա գրել է, որ այնուհետև կամփոփի հիմնական խնդիրները, նաև առաջարկվող լուծումները։ Շրջայցը սկսել է վարչական շրջանի երկու վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպմամբ:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: