Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈԻ-ի կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից: