Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան: