Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱԶԲ կառավարիչների խորհրդի 55-րդ տարեկան հանդիպմանը: Այդ մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Տարեկան հանդիպման շրջանակներում կայացել են ԱԶԲ կառավարիչների գործադիր նիստը և համատեղ հանդիպում Հայաստանն ընդգրկող երկրների խմբի հետ:
Քննարկվել են համաշխարհային տնտեսական իրավիճակը և վերջին զարգացումները, ԱԶԲ քաղաքականությանն առնչվող օրակարգային հարցեր, այնուհետև մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել առանձին ելույթներով։
Առանձին հանդիպումներ են կայացել ԱԶԲ նախագահի տեղակալ Աշոկ Լավասայի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի և վերջինիս տեղակալ Քերըն Մյուրեի, ինչպես նաև ոլորտային վարչությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է գրառման մեջ: