Լիտվայի ԱԳՆ-ն չի բացառում, որ ՌԴ քաղաքացիներից բացի, շենգենյան վիզա ունեցող Բելառուսի քաղաքացիներին նույնպես կարգելվի մուտքը հանրապետություն՝ այդ մասին հայտնել է փոխարտգործնախարար Մանթաս Ադոմենասը։
«Մենք այժմ պահպանում ենք տարածաշրջանային համաձայնագիրը՝ կապված ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ»,- ասել է նա։ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ արգելքը կիրառում են Բալթյան երկրներն ու Լեհաստանը։ «Սակայն որոշ նոր զարգացումների դեպքում, հատկապես Բելառուսում, մենք, անկասկած, կքննարկենք նաև Բելառուսի քաղաքացիների մուտքն արգելելու տարբերակը:
Սեպտեմբերի 19-ից Լիտվան փակել է շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը։ Բացառություն է արվում ռուս դիվանագետների, ընդդիմության ներկայացուցիչների, ԵՄ այլ երկրներ փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցների, ինչպես նաև միության անդամ երկրներում վավեր կացության թույլտվություն ունեցող անձանց ընտանիքի անդամների համար։