Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱԹՍ-ներն իբր հանձնվել են ռուսական կողմին՝ ուկրաինական հակամարտությունում դրանք օգտագործելու համար։
«Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար և չի հաստատում դրանք»,- ասել է Քանանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։
Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղղությանը։ Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտության սկզբունքին։