Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքը պետք է վերադառնա ելման դիրք. Փարիզի այս դիրքորոշումն անփոփոխ էր թե՛ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման, թե՛ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Երկուշաբթի օրը Ելիսեյան պալատում կայացած Մակրոն-Փաշինյան հանդիպումից հետո երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվեցին՝ Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի մեր երկիր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Փարիզի այս քայլը փորձագիտական շրջանակներում ողջունում են, բայց ընդգծում՝ սպասումները պետք է չափավոր լինեն. ռազմական օգնության հավանականությունը քիչ է, սակայն Փարիզի ու Երևանի բարեկամությունը կարելի է իրացնել դիվանագիտական ճակատում, նաև բանակի վերապատրաստման հարցում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան