ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ։
«2021 թվականի սկզբին ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկեցի ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Կրկին շնորհավորելով բոլորիս` մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, նորանոր ձեքբերումներ ի նպաստ պետականության ամրապնդման:
Եվ թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում»,- նշված է գրառման մեջ։