Սոթքում բերքը փչանում է, բայց ոչ եղանակային պայմանների, ոչ էլ վատ մշակման պատճառով. դպրոց, շտապօգնության մեքենա ու բնակելի տներ թիրախավորող հակառակորդի կրակի սպառնալիքի ներքո բնակիչները փորձում են փրկել այն, ինչ մնացել է: Գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով մոտ 150 տուն է ավերվել, սեպտեմբերյան ագրեսիայի բոլոր ուղղություններով՝ 192 տուն: Արդեն նախկին բնակիչները զայրույթն ու հուզմունքը զսպելով պատմում են՝ ինչպես են մի քանի րոպեում դարձել անտուն:
Ինչպես Հայաստանի մոտ 6 տասնյակ բնակավայրում, Սոթքում ևս աշխատում են իրավապահները, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ խոցման ապացույցներ ձեռք բերում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան