Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ընդգրկվելը Ռուսաստանի կազմում գործնականում անհնար է դարձնում Ուկրաինայի հակամարտության ավարտը: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ոչ ոք չի ճանաչում այդ տարածքների անեքսիան»,- հավելել է դիվանագետը:
Բորելը կարծիք է հայտնել, որ Եվրոպան պետք է, փափուկ ուժին զուգահեռ, կիրառի նաև հարկադիր ուժի տարրեր: Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը ցույց է տվել, որ Եվրոպան պետք է արթնանա և հասկանա, որ հարկավոր է «պատերազմը ինտեգրել իր գոյաբանական հորիզոնին»: