Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետել է կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով 20 փաթեթ, 33 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, դեղահաբեր և այլն։
Ըստ ձերբակալված 38-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները 46-ամյա համագյուղացու հետ ձեռք էին բերել «տելեգրամ» հավելվածում գրանցված մի օգտատիրոջից՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրելուց 2000 դրամ ստանալու նպատակով։
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվեցին արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։
Ըստ նրանց՝ հայտնաբերվածները «կրիստալ» թմրամիջոց է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանց հանցավոր գործունեության հետ փոխկապակցված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։