Վրաստանի մայրաքաղաքում այս հանգստյան օրերին տոնում են Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա 2022»-ը։
2020 թ. Թբիլիսիի օրը չէր նշվել համաճարակի պատճառով, իսկ 2021 թ.՝ Բաթումում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որի ժամանակ փլուզվել էր բնակելի տունը: Այսպիսով, նախորդ տարի տեղի են ունեցել միայն «Պատվավոր թբիլիսցիներ» արարողությունը և գյուղատնտեսական տոնավաճառներ:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր շատ մարդիկ են տնից դուրս եկել։ Նրանք նշում են տոնը, զվարճանում։ Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի այս երկու օրերը հետաքրքիր լինեն տեղի բնակիչների, ինչպես նաև հյուրերի համար»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: