ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հավանական հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ: