Երեկ ՊՆ-ում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել: Դրա նպատակը եղել է մեկը. ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ կոշիկի, ոչ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի պրոբլեմ պետք է չլինի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գնացել եմ ասել եմ՝ փակ քննարկում է, խնդրում եմ ինձ ասեք՝ ինչն է պրոբլեմը, կա՞ այդ պրոբլեմը, թե՞ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կատարվել է ինժեներական ահռելի աշխատանք:
«Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում: Այլ բան, որ ուժերն անհավասար են եղել: Այսօր ես չեմ ասում, որ մեր բանակն ամենալավ, մեր երազած վիճակում է, այնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն տպավորություններն այնպիսին են, որ ՊՆ-ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է: Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում, ես հանձնարարել եմ, որ ճշտեն, հասկանանք՝ ում համար են հավաքում»,- ասաց նա: