Մեկնարկել է հայրենադարձների համար հայոց լեզվի անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը, որն իրականացվում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
BigMind ընկերության հետ համագործակցությամբ ևս 80 հայրենադարձներ կսովորեն հայոց լեզուն՝ ավելի հեշտ ինտեգրվելով Հայաստանում:
«Ի դեպ, մեր կողմից իրականացվող այս նախաձեռնությունն առաջինն է իր տեսակի մեջ, երբ հայրենադարձներին առաջարկվում է պետական ֆինանսավորմամբ հայերենի դասընթաց, որտեղ նրանք կսովորեն խոսել, կարդալ և գրել հայերեն, ընդլայնել իրենց բառապաշարը ընդամենը երեք ամսում»,- հայտնում են գրասենյակից: