Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» (MONDIACULT 2022) շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ:
Այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է:
Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։
Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Կազմում ընդգրկվել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: