Լոռու մարզպետարանի, ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ:
Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ:
Առաջիկա օրերին մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ:
Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոս ամսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցություն: