Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։ Արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, բաժին է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։
Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ 36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։