Հայաստանն Իրանի հետ սերտ համագործակցում է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`
«Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի նախագահի հետ, մենք երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք:
Շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ են լինում, հեռախոսազրույցներ են լինում: Մենք, իհարկե, շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Փորձում ենք դրան ուղղված առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել»,- ասաց վարչապետը: