Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։
Քննարկվել են Արցախ-Կալիֆոռնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ դատի ներկայացուցիչներ։