Կրեմլի Գեորգիևյան պալատում կայացավ չորս նոր տարածաշրջանների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ պայմանագրերի ստորագրման արարողությունը:
Նախագահ Պուտինի ստորագրությունից հետո փաստաթղթերը ստորագրեցին նաև ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին և Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն: