Պետական պարտքի դեպքում կարևոր է, թե ինչ որակ է ունեցել դրա կառավարումը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ, մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով ֆիսկալ տարածության մասով մենք ունենք շատ դրական արդյունք, և նախագծում («Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի - խմբ.) նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է ստանալ, մոդելավորել, կարծում եմ՝ շատ ադեկվատ են և վկայում են վերջին տարիների արդյունավետ կառավարման մասին»,- ասաց Մհեր Գրիգորյանը: