«Այս պահին Սոթքի ոսկու հանքն աշխատում է», - «Լուրերի» հարցին պատասխանեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նա նշեց, որ ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել էր Սոթքի հանքի գործունեությունը։ Այնուհետև ևս 3 օր չի աշխատել հանքը։
«Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,- մանրամասնեց Կարեն Սարգսյանը: Շեշտեց` աշխատակիցների անվտանգությունն ապահովված է, բայց աշխատակիցները մտավախություն ունեն, որ հանքի տարածքում նույնպես կարող են բախումներ լինել։