Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար՝ հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Զբոսաշրջիկները չեն կարողանա հատել Ռուսաստան-Ֆինլանդիա սահմանը սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո: Նախարարը պարզաբանել է՝ որոշումը չի տարածվում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։
Ավելի վաղ Հաավիստոն նշել էր, որ ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կթույլատրվի աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Միևնույն ժամանակ, երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ Ֆինլանդիա այցելելու համար: