Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հետ կապված՝ պաշտոնական Երևանի հայտարարության վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել: «Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել թվացյալով»,- ասել է դիվանագետը: