Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։
Այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան, դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։
Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ, ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։
Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։