Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Այն մշակելիս, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, հաշվի է առնվել միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերները, վերջին ամիսների համաշխարհային տնտեսության անկայունությունը:
Չնայած տիրող իրավիճակին՝ Տիգրան Խաչատրյանը շեշտել է՝ ավելանալու են բոլոր ոլորտների հատկացումները, զգալիորեն կավելացվեն հատկապես անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը: Դրանք կկազմեն 557 միլիարդ դրամ, ինչը մոտ 200 միլիարդով ավելի է, քան 2022-ի պետբյուջեով է:
Երկրի գլխավոր ֆինանսիստը շեշտել է, որ 2023-ի համար նախատեսում են ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, ինչպես նպատակադրված է Կառավարության 5-ամյա գործունեության ծրագրով: