Ոչ տարածաշրջանային որոշ դերակատարներ փորձում են անկայունություն բերել Հարավային Կովկաս, որը նոր է ստացել ճգնաժամից դուրս գալու հնարավորություն: Նրանք փորձում են խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը և Ուկրաինայում ստեղծված անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ինչն ապակառուցողական մոտեցում է:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտնած դիրքորոշումներին:
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսլակացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով: Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր»,- ասել է դիվանագետը: