Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 1,1 միլիարդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այն ներառում է 18 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 150 զրահապատ ամենագնացներ:
Պենտագոնի տվյալով՝ փաթեթում առկա են նաև անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր, ՀՕՊ համակարգերի համար զինամթերք։
Այսպիսով, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 16 մլրդ դոլարը։
Ընդգծվում է, որ աջակցությունը տրամադրվում է ոչ թե անմիջապես Պենտագոնի պաշարներից, այլ պաշտպանական գերատեսչության և համապատասխան արտադրողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: