ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։
Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։