2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրացվի՝ 68 000 ՀՀ դրամի փոխարեն կսահմանվի 75 000 ՀՀ դրամ: Կառավարությունն այսօրվա հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Արդյունքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28,7 %-ի (77 483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31,5%-ի (209 723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30,7 %-ի (665 546 աշխատողի) վարձատրությունը։
Պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15,3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94,2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109,5 մլրդ դրամով։