Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է եղել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի ընթացիկ խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։