Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։
Քաղաքական գործիչը, որը, ըստ ենթադրությունների, կլինի Իտալիայի նոր վարչապետը, նշել է, որ Կիևը կարող է հույս դնել «ուկրաինացի ժողովրդի ազատության գործին հավատարիմ աջակցության վրա»:
Միաժամանակ Foreign Policy-ին հիշեցրել է, որ Մելոնին դաշնակցում է Մատեո Սալվինիի հետ, որը աջծայրահեղական «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդն է: Վերջինս բացահայտ օրինական է համարել 2014 թվականին Ղրիմի միացումը Ռուսաստանին և 2019 թվականին գովաբանել Պուտինին՝ նրան համարելով «երկրագնդի լավագույն պետական գործիչներից մեկը»։