Եվրահանձնաժողովը, որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մաս, առաջարկում է արգելել ԵՄ երկրների քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է РИА Новости-ն։
Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ «Ռուսաստանը չպետք է օգուտ քաղի Եվրամիության գիտելիքներից ու փորձից»։
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ կապված ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների հետ։
ԵՄ պատժամիջոցների ընդունումը հնարավոր է միայն միաձայն որոշմամբ, ԵՄ 27 երկրներից ցանկացածը կարող է արգելափակել այն հաստատման փուլում։
Ավելի վաղ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը՝ այն անվանելով անարդյունավետ և վնասող հենց եվրոպական երկրների տնտեսությանը, ինչն իր հերթին հանգեցնում է կենսամակարդակի նվազման և սոցիալական լարվածության աճի։