Ուկրաինայում Ռուսաստանի գլխավորած հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։ Այս մասին վստահեցրել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դուք գիտեք, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոչ բոլոր տարածքներն են դեռ ազատագրված։ Խոսքը այն հատվածի մասին է, որը գտնվում է 2014 թ. սահմաններում: Ուստի անհրաժեշտ է ազատագրել ԴԺՀ-ի ողջ տարածքը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հատուկ ռազմական գործողության շարունակման մասին հարցին:
Դմիտրի Պեսկովը, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը կվերափոխվի՞ հակաահաբեկչականի, պատճառաբանելով, որ այդ մասին տեղեկություն չունի:
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը հակաահաբեկչական կարգավիճակ տալու առաջարկ էր ներկայացրել Ղրիմի շրջանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։