44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև։
«Հեռացրեք ահաբեկիչ Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Կասեցրեք հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան», «Դադարեցրեք ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին»՝ այս և այլ վանկարկումներով և պաստառներով ակցիայի մասնակիցները մի քանի ժամ կանգնել են շենքի առջև, որտեղ բացի Ադրբեջանի հյուպատոսությունից տեղակայված են նաև մի քանի այլ երկրի գլխավոր հյուպատոսություններ։
Միջոցառումը ավարտել են մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների։