Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Սնոուդենը 2013 թ. հրապարակել էր բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսման մեթոդները և գաղտնալսման վերաբերյալ այլ տեղեկություններ, այնուհետև ապաստան ստանալու հարցումներ էր ուղարկել տարբեր երկրների իշխանություններին: 2014 թ. Սնոուդենը ՌԴ-ում բնակության իրավունք էր ստացել:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու որոշմանը: Ըստ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Վաշինգտոնը շարունակում է Սնոուդենին համարել ԱՄՆ քաղաքացի, վերջինս պետք է վերադառնա երկիր և կանգնի դատարանի առջև: