ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը: Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին և Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ: