Ամերիկյան իշխանությունները մանրակրկիտ կդիտարկեն մասնակի զորհավաքից խուսափող և ԱՄՆ-ում ապաստան հայցող ռուսաստանցիների դիմումները:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հավասարության նշան չի դնում Ռուսաստանի կառավարության և ռազմական գործողություններին մեծամասամբ դեմ արտահայտվող ռուս ժողովրդի միջև:
«Հետապնդումից խուսափողները՝ անկախ ազգությունից, կարող են ապաստան խնդրել ԱՄՆ-ում»,- պարզաբանել է Կարին Ժան Պիերը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը:
«Միջուկային զենք կիրառելու մտադրության մասին ապացույցներ այս պահին չկան: Մենք նման սպառնալիքներին շատ լուրջ ենք վերաբերվում, սակայն պատրաստվածության մակարդակը փոխելու պատճառ չենք տեսնում»,- ընդգծել է խոսնակը։ Նա հավելել է՝ միջուկային զենքի կիրառումն աղետալի հետևանքներ կունենան Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար: